Թուրքիայի բնակիչները իրենց համար ամենից կարեւոր խնդիրը համարում են կոռուպցիան: Այս մասին նշված է կանադական Globescan գործակալության կողմից անցկացված The World speaks հետազոտության մեջ: Այդ հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 23 երկրներում, որոնք պատասխանել են հետեւյալ հարցին. «Ինչի՞ց եք ամենից շատ վախենում եւ որ խնդիրներն եք համարում ամենակարեւորը»:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, հարցվածների մեծամասնության համար ամենագլխավոր խնդիրը կոռուկցիան է: Ամենից շատ կոռուպցիայից բողոքում են Թուրքիայի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Հնդկաստանի ու Պերուի քաղաքացիները: Հաջորդող կարեւոր խնդիրներն են աղքատությունը (20 տոկոս), ապրանքների ու կոմունալ ծառայությունների գների աճը (18 տոկոս), ինչպես նաեւ գործազրկությունը (18 տոկոս):

Նշենք, որ հետազոտության շրջանակում հարցվել է 11 հազար մարդ, աշխարհի 23 երկրներում: