Բողոքի ակցիաների վեցերորդ օրը Թբիլիսիում տեղի է ունեցել դիմակայություն հատուկջոկատայինների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում հավաքվել են հազարավոր մարդիկ։
Թբիլիսիում տուժել է Հանրային հեռարձակողի օպերատոր Բեսո Գափրինդաշվիլին, որին բուժօգնություն է ցուցաբերվել։ Ցույցի մասնակիցը թիրախավորված ճայթռուկ է արձակել օպերատորի վրա, որն աշխատում էր ուղիղ եթերում։ Արցունքաբեր գազից տուժել է նաեւ «Ֆորմուլա» հեռուստաալիքի օպերատոր Թեդո Կվաչախիան։
Ավելի ուշ լրատվամիջոցը տեղեկացրել է, որ հատուկջոկատայինները ձեռնարկում են ակտիվ գործողություններ ցուցարարների դեմ։





























