Իրկուտսկից Պեկին թռչող Siberia Airlines-ի ինքնաթիռի հրամանատարը որոշել է նվազեցնել բարձրությունը, օդանավում ապահերմետիզացման մասին ազդանշանի պատճառով, որից հետո համակարգերի աշխատանքը վերականգնվել է, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել, հաղորդում է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։

«Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Կազմակերպվել է օդանավերի համակարգերի վիճակի տեխնիկական աուդիտ։ Հետադարձ թռիչքի ուղևորները պահեստային ինքնաթիռով են մեկնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ վայրէջքը տեղի է ունեցել սովորականի պես։ Ավիաընկերության մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։