Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատել ռազմական դրության չեղարկումը Հարավային Կորեայում եւ հուսով է, որ այդ երկրի իշխանությունները կլուծեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։
«ԱՄՆ-ը վերջին 24 ժամում ուշադիր հետեւել է Հարավային Կորեայի իրադարձություններին։ Մենք ողջունում ենք նախագահ Յուն Սոկ Յոլի հայտարարությունն այն մասին, որ նա չեղարկում է արտակարգ ռազմական դրության ռեժիմ մտցնելու մասին հրամանը հանրապետության Սահմանադրության համաձայն»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Մենք նախկինի պես ակնկալում ենք, որ ցանկացած քաղաքական տարաձայնություն կկարգավորվի խաղաղ ճանապարհով եւ օրենքի գերակայության սկզբունքի համապատասխան։ Մենք հաստատում ենք աջակցությունը [Հարավային] Կորեայի ժողովրդին եւ օրենքի գերակայությանը»,- ավելացրել է Բլինքենը։



























