«Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման օգտագործումը Սիրիայի դեմ հարձակման ժամանակ ակնհայտ մատնանշում է ամերիկյան կողմի նպատակաուղղված աջակցության մասին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Հայաթ Թահրիր աշ-Շամի» գործողության մասշտաբը եւ բարդությունը՝ առաջավոր սպառազինությունների եւ անօդաչուների օգտագործմամբ, ընդգծում է Միացյալ Նահանգների նպատակաուղղված աջակցությունը [հարձակմանը]»,- ասել է նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված սիրիական ճգնաժամին։

«Արաբական հանրապետությունում հակամարտության սրման համար մեղավոր երկրները, ավելացրել է դիվանագետը, «պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց արարքների եւ սիրիացի ժողովրդին պատճառած ավերիչ հետեւանքների համար»։