Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Մանչեսթեր Սիթին առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: Լոնդոնում Սիթին մրցեց Չելսիի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով: Լոնդոնցիները կամային հաղթանակ տարան: Սիթին Բալոտելիի գոլի շնորհիվ հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին:
Մանչեսթեր Սիթին 38 միավորով մնաց առաջին տեղում: Երկու միավոր քիչ ունի Մանչեսթեր Յունայթեդը: Չելսին ու Տոտենհեմը վաստակել են 31-ական միավոր: Տոտենհեմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Չելսի - Մանչեսթեր Սիթի` 2:1
Մեյրելեշ, 34, Լեմպարդ, 82 (11մ) - Բալոտելի, 2
58-րդ րոպեին հեռացվեց Գայել Կլիշին (Մանչեսթեր Սիթի)











