Հնդիկ երկարակյացը բանտից դուրս է եկել 104 տարեկանում՝ բանտարկության մեջ գտնվելով 36 տարի։ Այս մասին տեղեկացրել է PTI գործակալությունը։

Ռասիկտ Մոնդալը ազատազրկվել էր 1988թ. եղբոր սպանության մեղադրանքով հողային վեճի պատճառով։ Նրան մեկ տարով ազատ են արձակել գրավի դիմաց, բայց հետո նորից վերադարձել է բանտ, քանի որ հնդկական դատարանները մերժել են նրա ազատ արձակման խնդրանքը։

«Ես չեմ հիշում, թե քանի տարի եմ անցկացրել բանտում։ Թվում էր, թե դա երբեք չի ավարտվի։ Ես անգամ չեմ հիշում, թե երբ են ինձ այստեղ բերել»,- ասել է նա։ Հարազատները եւ բանտի աշխատակիցները, որտեղ նա պահվում էր, հաստատել են, որ լրացել է նրա 104 տարին։

«Հիմա, երբ ես ազատ եմ, կարող եմ ինձ նվիրել իմ կրքին՝ բույսերի խնամքին բակի փոքրիկ այգում։ Ես կարոտել եմ ընտանիքիս եւ թոռներիս։ Ցանկանում եմ լինել նրանց հետ»,- նշել է երկարակյացը։