Ոմն բարի սամարացի, որը տնից դուրս էր եկել ծանրոցն առաքիչից վերցնելու, ԱՄՆ Ինդիանա նահանգի իր առանձնատան կողքի առվի մեջ հայտնաբերել է երկու փոքրիկ աղջիկների, որոնց չարագործները գցել էին ծնողների ավտոմեքենան փախցնելուց և փոքրիկներին մեքենայում նկատելուց հետո:

Ինդիանապոլիսի ոստիկանությունը երկուշաբթի դիմել է հանրության օգնությանը՝ հայտնաբերելու համար արծաթավուն Hyundai Sonata-ն, որը չարագործներն առևանգել էին 4 և 5 ամսական աղջիկներով հանդերձ. փոքրիկներն ավտոմեքենայի առևանգման պահին եղել են հետևի նստատեղում, որոնց առևանգիչներն, ըստ ամենայնի, անմիջապես չէին նկատել:

Սոցիալական  ցանցերում ոստիկանության հայտարարության հրապարակումից մոտ 20 րոպե անց պաշտոնատար անձինք թարմացած տեղեկություն են տարածել, նշելով, որ երեխաները հայտնաբերվել են ապահով վիճակում, ավտոմեքենան ևս հայտնաբերվել է: Իր ծանրոցն առաքիչից վերցնելու համար փողոց դյորս եկած բարի սամարացին նկատել է առվի մեջ երկու փոքրիկներին, հաղորդում է WTHR հեռուստաալիքը:

Չարագործներն երեխաներին ցուրտ եղանակին թողել էին ավտոմեքենայի մանկական աթոռների մեջ։ Տղամարդը երեխաներին տարել է իր տուն և զանգահարել 911։ Ոստիկանությունը հաստատել է, որ երեխաները նույն անհայտ կորած աղջիկներն են՝ նույն առևանգված ավտոմեքենայից։ Ավտոմեքենան հայտնաբերվել է այնտեղ, որտեղից քիչ հեռու թողել էին երեխաներին։

Ոստիկանության տվյալներով՝ նշված գործով դեռ ձերբակալվածներ չկան։