Պալերմոյի (Կալիֆոռնիայի նահանգ) դպրոցում հրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել առնվազն երկու աշակերտ։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքի տեղի բաժանմունքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 13.00-ին։ Ոստիկանները դեպքի վայր են եկել եւ հայտնաբերել ենթադրյալ կրակողին, որն ինքնասպանություն է գործել։ Միջադեպի հետեւանքով երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց առողջական վիճակի, ինչպես նաեւ տարիքի մասին չի տեղեկացվում։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննություն վարել։ Հանցագործի անձի, ինչպես նաեւ մոտիվների մասին չի նշվում։





























