Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը, նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատանքային շուկայի առանձնահատկությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստում մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մարզերից արտագաղթի, ներքին միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում, որովհետև նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չի։ Մեր մտածածն այն է, որ մարզերում, խոշորացված համայնքներում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք, որն ի սկզբանե պետք է նախատեսված լինի այնպես, որ մարզային բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանա, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա»,- նշեց իկոլ Փաշինյանը։