Բրիտանացի լրագրողները Բոլոտնայա հրապարակի վերեւում ընտրակեղծիքների դեմ ուղղված հանրահավաքի ընթացքում չհայտնաբերված թռչող օբյեկտ են նկատել:

Բրիտանական The Daily Mail -ը տեսանյութեր է տարածել, որոնցում մոսկովյան երկնակամարում, բազմահազարանոց հանրահավաքի գլխավերեւում նշմարվում է չհայտնաբերված թռչող օբյեկտը:

Սիրողական տեսախցիկով նկարահանված  թռչող սարքն  արտաքնապես սովորական ուղղաթիռ է հիշեցնում` նման այն ուղղաթիռներին, որոնք դեկտեմբերի 10-ի հանրահավաքի ընթացքում պտտվում էին Բոլոտնայա եւ Հեղափոխության հրապարակների վերեւում, գրում է utro.ru-ն:

Բայց ականատեսների վկայությամբ` սարքը սավառնել է միանգամայն անձայն, իսկ շարժիչների շեղբերը չեն շարժվել: Տեսանյութի ցածր որակի պատճառով օբյեկտի ճիշտ չափսը եւ ձեւը հնարավոր չէ պարզորոշ տարբերակել:

Պարանորմալ երեւույթների հետախույզ Մայքլ Քոենը հետեւյալ կերպ է բացատրել ՉԹՕ-ի հայտնվելը Բոլոտնայա հրապարակի վերեւում. «NASA-ում վերջերս պարզել են, որ այլմոլորակայինները կարող են անօդաչու սարքերի միջոցով հետեւել  մեր քաղաքակրթությունը,- ասել է նա,- միանգամայն հնարավոր է, որ դա հենց նման սարք է եղել, իսկ եկվորներն էլ մեր քաղաքական գործընթացների նկատմամբ լուրջ հետաքրքրություն են տածում»: