Այսօր՝ ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, ավտովթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։