Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի օդանավով Հայաստան են տեղափոխել Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակչուհու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 50-ամյա մի կին, ով դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով:




























