Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի Իսրայելի նոր հարվածներին և Արևմուտքի լրացուցիչ պատժամիջոցներին՝ էլ ավելի մոտենալով միջուկային շեմին: Այս եզրակացությունը պարունակում է ամերիկյան հետախուզության նոր գնահատականում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի՝ հինգշաբթի հրապարակած չգաղտնազերծված զեկույցում ասվում է, որ թեև Թեհրանը ներկայում պատրաստ չէ միջուկային զենք ստեղծել, նա ձեռնարկում է գործողություններ, «որոնք մեծացնում են [նման զենքեր] ստեղծելու իր հնարավորությունները, եթե նա այդպես ցանկանա»:
Զեկույցում ասվում է, որ Իրանը շարունակում է մեծացնել հարստացված ուրանի պաշարները մինչև 20% և 60%, ինչպես նաև արտադրում և շահագործում է ավելի ու ավելի շատ առաջադեմ ցենտրիֆուգներ:
ԱՄՆ հետախուզությունը միաժամանակ զգուշացնում է, որ Իրանի պաշտոնյաներն ավելի ու ավելի են պատրաստ «հրապարակայնորեն քննարկել միջուկային զենքի օգտակարությունը»:




























