Դաշնային վերաքննիչ դատարանը կաջակցի TikTok-ն արգելող օրենքին, տեղեկացրել է NBC News-ը։

Ապրիլին Կոնգրեսի ընդունած եւ նախագահ Բայդենի կողմից ստորագրված օրենքը պահանջում է, որպեսզի TikTok-ի չինական սեփականատերը՝ ByteDance ընկերությունը, իր ամերիկյան սեփականատիրոջը մինչեւ 2025թ. հունվարի 19-ը վաճառի այն, այլապես կարգելվի։

ԱՄՆ Կոլումբիայի օկրուգի վերաքննիչ դատարանը հայտնել է. «Մենք ընդունում ենք, որ այդ որոշումը զգալի հետեւանքներ կունենա TikTok-ի եւ նրա օգտատերերի համար»։

Եթե հարթակը չհրաժարվի նախագծին մասնակցելուց, ապա, դատարանի կարծիքով, «փաստացի անհասանելի կդառնա Միացյալ Նահանգներում, համենայն դեպս՝ որոշ ժամանակով»։

«Հետեւաբար, TikTok-ի միլիոնավոր օգտատերեր ստիպված կլինեն այընտրանքային միջոցներ փնտրել»,- նշվել է եզրակացությունում։

Ուրբաթ ընդունված որոշումը TikTok-ին հնարավորություն է տալիս գործը հասցնել Գերագույն դատարան։

TikTok-ը հուսով է, որ Գերագույն դատարանը հոօգուտ իրեն որոշում կկայացնի։

Չինական հարթակի նկատմամբ մտավախությունները ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված սկսել են արտահայտվել 2020թ.։

ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է արգելել հավելվածը հրամանագրով, որը չեղարկվել է դատարանում։ Թրամփն այն ժամանակ ասել էր, որ, իր կարծիքով, TikTok-ը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։