Իսպանիայի բնակչուհին հազարավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումարով շանտաժի է ենթարկել ավելի քան 300 տղամարդու՝ գայթակղելով նրանց արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծված մարմնով, գրում է The Mirror-ը։

Իսպանիայի ոստիկանության տվյալներով, 26-ամյա աղջիկը խաբեությամբ ստիպել է տղամարդկանց՝ ուղարկել իրենց ինտիմ նկարները, իսկ հետո սպառնացել է, որ նկարները ցույց կտա նրանց ընտանիքին և ընկերներին, եթե իրեն գումար չուղարկեն:

Ոստիկանությունը պնդում է, որ մինչ այժմ հաստատվել է նրա առնչությունը 311 սեռական հանցագործությունների հետ և պարզել, որ նա իր գործունեության ութ ամսվա ընթացքում մոտ 16․000 եվրո է վաստակել, թեև նրա զոհերի մեծ մասը դեռ մեղադրանք չի առաջադրել:

Նա ձերբակալվել է Սան Սեբաստիանի մերձակայքում գտնվող բասկյան Ազկոիտիա քաղաքում՝ երկու ոստիկանական ստորաբաժանումների մասնակցությամբ  Operation Curves գործողության ընթացքում։