Չինաստանը շաբաթ օրվանից կիրակի ընկած ժամանակահատվածում Թայվանի տարածք է ուղարկել 14 ռազմանավ, յոթ ռազմական ինքնաթիռ և չորս օդապարիկ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով կղզու պաշտպանության նախարարությանը:
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով, շաբաթ օրը առավոտյան ժամը 6-ից մինչև կիրակի առավոտյան ժամը 6-ը՝ 24 ժամվա ընթացքում, հաղորդումներ են ստացվել 14 ռազմանավի, յոթ ռազմական ինքնաթիռի և չորս օդապարիկի մասին:
Նախարարությունը հայտնել է, որ վեց օդապարիկ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը՝ Թայվանի և Չինաստանի միջև ոչ պաշտոնական սահմանազատման գոտին:
Նախարարության տվյալներով, օդապարիկներից մեկը թռել է կղզու հյուսիսային ծայրամասի վրայով։
Ըստ լրատվամիջոցի, ավելի վաղ լուրեր են շրջանառվել, որ Պեկինը կարող է զորավարժություններ կազմակերպել կղզու շուրջ՝ ի պատասխան խաղաղօվկիանոսյան իր դաշնակիցներին Թայվանի նախագահ Լայ Ցզին-տեսի վերջին այցելության։
Թայվանը՝ 23 միլիոն բնակչությամբ ինքնակառավարվող կղզին, Չինաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է։
ԱՄՆ-ն, ինչպեսև երկրների մեծ մասը, չի ճանաչում Թայվանը որպես պետություն, սակայն հանդիսանում է նրա հիմնական ոչ պաշտոնական հովանավորը և զենք է վաճառում նրան։



























