Ռազմական ուղղաթիռն ընկել է թուրքական Իսպարտա նահանգում (երկրի հարավ), երկուշաբթի տեղեկացրել է DHA գործակալությունը X սոցցանցում։
«Ռազմական ուղղաթիռը ընկել է ավտոլցակայանի մոտ Քեչիբորլու շրջանում (Իսպարտայի նահանգ)»,- նշվել է հրապարակման մեջ։
Դեպքի վայր են եկել շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ։



























