Մեքսիկայում ներքին չվերթի ուղևորը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի Միացյալ Նահագներ, սակայն անձնակազմը կասեցրել է նրա գործողությունները, ըստ CBS News-ի՝ հայտնում է Volaris ավիաընկերությունը։
Volaris ավիաընկերությունից հայտնել են, որ Էլ Բաջիոյից Տիխուանա 3041 չվերթի անձնակազմին հաջողվել է ձերբակալել ուղևորին, որից հետո չվերթն վերաուղղվել է Գվադալախարա՝ կենտրոնական Մեքսիկա: Այնտեղ ժամանելուն պես ուղևորը հանձնվել է իշխանություններին։
Մնացած ուղևորներն ու անձնակազմն ավելի ուշ շարունակել են թռիչքը դեպի իրենց նպատակակետ՝ Տիխուանա:
«Volaris-ում ցավում են ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած անհարմարությունների համար: Ուղևորների և անձնակազմի անվտանգությունը Volaris-ի գերակա առաջնահերթությունն է»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:
Թե ինչու է ուղեւորն ուղղորդել ինքնաթիռը այլ երկիր, պարզ չէ։ Ավիաընկերությունը չի հայտնել, թե թռիչքի որ պահին է տեղի ունեցել միջադեպը։



























