Հայ գերիների հարցի քննարկման համար պետք է համապատասխան օրակարգ ունենալ։ Ամեն բան այդքան հեշտ չէ։ Այս մասին Երեւանում դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում ասել է պետաիրավական խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես բարձրացնում է Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը։ Ընդ որում՝ տարբեր հարթակներում։
«Մեր հնչեցրած հարցերը բարձրացվել են համապատասխան զեկույցների շրջանակում, որոնք, իրենց հերթին, ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից։ Մենք չենք կարող ձեւավորել օրակարգ, քանի որ դա, հիմնականում, պայմանավորված է կոնկրետ զեկույցներով կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք սկզբում քննարկվում են խորհրդարանական հանձնաժողովների շրջանակում, հետո նոր ընդգրկվում են ԵԽԽՎ գալիք լիագումար նիստերի օրակարգում »,- բացատրել է Վարդանյանը։
Նա ավելացրել է, որ վերոնշյալ նիստերը (խոսքը խորհրդարանական հանձնաժողովների նիստերի մասին է- խմբ.), որպես կանոն, դռնփակ են։ Այլ իրավիճակ է ստեղծվել լիագումար նիստերի պարագայում։





























