Ուկրաինան պետք է որոշի, թե երբ է պատրաստ բանակցել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի համար, Կիևը պետք է դա անի ուժի դիրքերից, երկուշաբթի հայտարևարել է Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան-Նոել Բարոն՝ կրկնելով այս հարցում Փարիզի դիրքորոշումը։
Պատասխանելով հանգստյան օրերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ անհապաղ զինադադար հաստատելու և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ մեկնաբանություններին, Բարրոն France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ուժեղ Ուկրաինան բխում է նաև Միացյալ Նահանգների շահերից, գրում է Reuters-ը։





























