Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ մանիպուլյատոր է, բայց ինքը նաև հեշտ մանիպուլացվում է. դա գալիս է իր այդ կասկածամտությունից, որ ինքը ոչ մեկին չի վստահում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ես չգիտեմ՝ ինքը Աննային վստահում է, թե ոչ: Այդ տոտալ կասկածամտության պայմաններում, երբ ինքը շրջապատված է մարդկանցով, որոնց մեջ կան բավականին լրջագույն պալատական խաղերի մասնագետներ, այդ պարագայում ասել, որ Հովիկ Աղազարյանի դեպքով ամեն ինչ կավարտվի, ես ինձ վրա նման բան ասելու պատասխանատվություն չեմ վերցնի, որովհետեւ կարծում եմ՝ չի վերջանա»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանի ներկայացմամբ, ամբողջ աշխարհում էլ կոռուպցիայի դեմ պայքարում են արտաքինից, սակայն իրականում դրանով հավաքում կոմպրոմատ բոլորի վրա, որպես լինեն կառավարելի. «Այստեղ խնդիրն այն է, թեր դա ինչպես են անում: Անում են երևացող, անում են նուրբ, թե անում են, օրինակ, տապոռային ձեւով: Հիմա, երբ ընթրիք են կազմակերպում, դա կոռուպցիա է: Լոբբինգը եւս, որ ընդունված է, կոռուպցիայի դրսեւորում է»:

Հարցին՝ երբ իշխանափոխություն լինի, այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա՞, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Անպայման, բոլորը կերգեն, թե ոնց են այդ մի միլիոնը տվել, 10 միլիոնը տվել: Չեն սպասի, որ իրենց ճնշեն, իրենք անձամբ կգնան, կսկսեն գրել, ոնց են իրենց ճնշել»: