Երևանում հրդեհ է բռնկվել «Mitsubishi Grandis»-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեպ պայքարել է հանգստի մեջ գտնվող ջրային պարեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 42 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 55-ամյա Արամ Բաղդասարյանին պատկանող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ավտոմեքենայի սեփականատերը: