Բելգիայի Լյեժ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 2 մարդ է մահացել, եւս 10-ը վնասվածքներ են ստացել:
Նախնական տեղեկատվությամբ, ավտոբուսի կանգառում երեք անծանոթ մարդիկ հարձակվել է մարդկանց վրա, կրակելով ու նռնակներ նետելով նրանց վրա:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, Սեն Լամբեր հրապարակում, հաղորդում է Reuters-ը:
Ականատեսներն առնվազն 4 պայթյուն են լսել: Ներկայումս ոստիկանությունն ու հրշեջները արգելափակել են դեպքի վայրը:
Ըստ բելգիական Le Soir պարբերականի, հարձակվողներից մեկը կամ սպանվել է ոստիկանների կողմից, կամ ինքն իրեն պայթեցրել է: Երկրորդը ձերբակալվել է, երրորդին հաջողվել է փախչել:
Նշենք, որ Լյեժը Բելգիայի մեծությամբ երրորդ քաղաքն է: Այն գտնվում է երկրի հարավում գտնվող ֆրանսախոս Վալոնիայի շրջանում:




























