Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի թիմը մշակել է ծածկույթ, որը փոխում է գույնը՝ կախված շրջակա օբյեկտներից։ Դա այն անտեսանելի չի դարձնում դրա դասական իմաստով, սակայն միջավայրին միաձուլվելու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է «Տեխկուլտ»-ը։ Մոտավորապես նման սկզբունքով է գործում քամելեոնի և ութոտնուկի մաշկը։
Նյութը դարձել է նոր բեկումնային տեխնոլոգիայի գործնական կիրառություն, որը նրա հեղինակներն «ինքնահարմարեցվող ֆոտոքրոմիզմ»են անվանել։ Ծածկույթը որոշակի երկարության լույսի ալիքների ազդեցության տակ փոխում է իր կառուցվածքը: Արդյունքում մակերեսը սկսում է արտացոլել դրանք, ինչն այն «գունափոխվելու» հնարավորություն է տալիս՝ միջավայրի գույնին համապատասխանելու համար:
Տեխնոլոգիան ուշագրավ է նրանով, որ ամեն ինչ տեղի է ունենում պասիվ ռեժիմում՝ առանց էներգիայի օգտագործման։ Վառ գունավոր բույսերի հետ փորձերի ժամանակ այս գործընթացը տևել է ընդամենը 30-80 վայրկյան: Ծածկույթը շատ դիմացկուն է և կարող է դիմակայել ջերմաստիճանի փոփոխություններին՝ -20-ից մինչև +70 աստիճան ըստ Ցելսիուսի՝ չկորցնելով իր հիմնական հատկությունները: Այն կարելի է կիրառել, օրինակ, ռազմական հանդերձանքի և տեխնիկայի քողարկման համար։
Բայց կան նաև թերություններ. մինչ այժմ նյութը չի հարմարվում ամբողջ տեսանելի սպեկտրին և վատ է արձագանքում կապույտ և մանուշակագույն երանգներին: Այլ նրբերանգների տարբերությունները նույնպես չեն վերարտադրվում: Սակայն չինացի գիտնականները խորին համոզմամբ՝ հայտնագործությունը պարզապես վիթխարի ներուժ ունի:





























