Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։



























