Երեկ՝ նոյեմբերի 12-ին երկրաշարժ է տեղի ունեցել հարեւան Իրանի տարածքում:

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 3.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 20:36-ին՝ Իրանի տարածքում, Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: