Ինտերնետի հայ օգտվողները զբաղեցնում են պատվավոր երրորդ տեղը աշխարհի «ամենաանփույթ օգտվողների» ցանկում «Կասպերսկիի լաբորատորիայի» վարկածով:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», Հայաստանին այդ հակավարկանիշում զիջում են միայն ԱՄՆ-ը եւ Օմանը: Պարզվում է, որ այդ երկրների օգտվողները ավելի հաճախ մտնում են կայքեր, որոնք բառացիորեն նրանց համակարգիչները լցնում են վնասակար ծրագրերով:

Չորրորդ տեղում Բելառուսն է, հինգերորդում` Ռուսաստանը:

Նշենք, որ ամենաողջամիտ օգտվողներն ապրում են Դանիայում, Սլովենիայում, Ճապոնիայում եւ Նորվեգիայում: