«Ֆրանկլին» անտառային հրդեհը Կալիֆոռնիայում գերազանցել է 1,1 հազար հեկտար մակերեսը։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ABC հեռուստաընկերության տեղի ստորաբաժանումը։
Տարերային աղետ է նկատվում Մալիբուում։ Անտառային հրդեհը հանգեցրել է պարապմունքների չեղարկման տեղի ուսումնական հաստատություններում, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Իշխանությունները բնակիչներին պարտավորեցրել են տարհանվել։
Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառած վնասը դեռ պետք է գնահատել, նշել է ABC-ին։



























