Սիրիայի վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ը եւ Իսրայելը ցանկանում են զավթել արաբական հանրապետության հարավային եւ հյուսիսային շրջանները, որպեսզի ամրացնեն իրենց դիրքերը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ժողովրդին հղած ուղերձում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, որոնք պլանավորել էին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալումը, իրենց նպատակներն ունեն արաբական հանրապետությունում։ «Նրանց նպատակները տարբեր են, ինչ-որ մեկը ցանկանում է զավթել տարածք հյուսիսում, ինչ-որ մեկը՝ Սիրիայի հարավում։ ԱՄՆ-ը ձգտում է ամրացնել դիրքերը տարածաշրջանում, բայց դուք կտեսնեք, նրանց նպատակներից ոչ մեկը չի իրականանա»,- Խամենեիին մեջբերել է SNN հեռուստաալիքը։ Ինչպես նշել է Իրանի առաջնորդը, զավթված տարածքները կազատագրվեն սիրիացի երիտասարդների կողմից, իսկ ԱՄՆ-ը դուրս կվռնդվի տարածաշրջանից դիմադրության ուժերի կողմից։



























