Անցած շաբաթ Google ընկերությունը Android Market օնլայն խանութի 22 հավելված է ոչնչացրել` բջջային հեռախոսների համար նոր սպառնալիք ներկայացնելու պատճառով:
Որոշ անմեղ թվացող հավելվածային ծրագրեր օգտվողներց գումարներ են գանձել SMS-ներ ուղարկելու եւ ստանալու դիմաց:
Հավելվածի գործարկման դեպքում հայտնվում է ծառայություններ ներկայացնող կոճակը: Այն սեղմելիս` օգտվողը համաձայնում է ծառայության ներկայացման պայմաններին, եւ սեղմելով «next» կոճակը, ակամա ընդունում, որ յուրաքանչյուր SMS-ի դիմաց գումար գանձվի, հաղորդում է venturebeat.com-ը:
Ներկայումս վնասաբեր ծրագրերի նշանառության տակ են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսրայելի, Ֆրանսիայի , Գերմանիայի եւ մի շարք երկրների օգտագործողները:




























