Նախնական տեղեկություններով, Բելգիայում ահաբեկչության զոհերի մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 13-ի կեսօրին, Բելգիայի Լյեժ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկիչները ավտոբուսի կանգառում նռնակներ են նետել մարդկանց վրա, ապա կրակ բացել նրանց ուղղությամբ:

Վերջին տեղեկություններոը, մահացել է 2, վիրավորվել` 25 մարդ: