Շվեյցարիայում ներկայում սառեցված են 99 միլիոն շվեյցարական ֆրանկ (112 միլիոն ԱՄՆ դոլար) սիրիական ակտիվներ, որոնց մեծ մասը տարիներ շարունակ արգելափակված է եղել, չորեքշաբթի հայտնել է Շվեյցարիայի կառավարությունը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ գումարի մեծ մասը սառեցվել է այն բանից հետո, երբ 2011 թվականի մայիսին Շվեյցարիան ընդունել է Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցները, հայտնել է Տնտեսական հարցերի պետական քարտուղարությունը (Seco):
Շվեյցարիան այս շաբաթ ևս երեք մարդու է ավելացրել Սիրիային առնչվող պատժամիջոցների ցանկում, երբ ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկեց:
«Ներկայում պատժամիջոցների ցանկում կա 318 ֆիզիկական և 87 կազմակերպություն»,- Reuters-ին ասել է Seco-ի ներկայացուցիչը՝ հրաժարվելով ասել, թե արդյոք Շվեյցարիան սառեցրել է Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի որևէ ակտիվ:
Ըստ Neue Zuercher Zeitung պարբերականի՝ շվեյցարական ֆինանսական հաստատությունները ժամանակին տիրապետում էին 130 միլիոն շվեյցարական ֆրանկ (147 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ սիրիական արգելափակված ակտիվներին:





























