Դեկտեմբերի 12-ի գիշերը ուկրաինական անօդաչուն գրոհել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։ Դրոնը խփել են ոստիկանության հատուկ գնդի զորամասերի վրա, տեղեկացրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Լրջորեն ոչ ոք չի տուժել։ Թեթեւ վիրավորումներ են ստացել 4 մարտիկներ։ Հերթապահ անձնակազմը գրոհից պաշտպանված շինություններում էր»,- գրել է Կադիորվն իր թելեգրամ-ալիքում։ Ծագած հրդեհն արագ մարվել է։

Կադիրովը գրոհն անվանել է «խղճուկ ակցիա», որը միայն ամրացնում է «որքան հնարավոր է շուտ թշնամուն հաղթելու ցանկությունը»։ Նա նշել է, որ Չեչնիայում հավաքվել է 84 հազար կամավորականների պահուստ, որոնք պատրաստ են «առաջին հրամանով» մեկնել ռազմաճակատ։ «Մենք սա այսպես չենք թողնի։ Եվ միայն այդ 4 վիրավորների համար մենք 400 ուկրոնատօականների կսպանենք»,- ասել է նա։

Նախորդ անգամ ուկրաինական անօդաչուն գրոհել էր Գրոզնին դեկտեմբերի 4-ին։ «Որտեղ ասես հարվածում են դրոնով։ Այսօր քաղաքի կենտրոնում են հարվածել դրոնով։ Ավերել են ավտոլցակայանը, գնդի [ոստիկանության] տանիքը։ Տուժել են խաղաղ մարդիկ»,- այն ժամանակ ասել էր Կադիրովը։