ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի գծով ԱՄՆ հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել ԱՄՆ Ազգային հեախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվել է, որ թեկնածության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։ Սակայն այն փաստը, որ Թրամփը «իր կարեւոր դաշնակից» Գրենելին դիտարկում է այդ դերի համար, կարելի է համարել այն բանի նշան, որ նա «կարող է բաց լինել Իրանի հետ բանակցությունների համար», կարծում է Reuters-ը։ Գրենելի թեկնածության հաստատման դեպքում նրա պարտականությունների մեջ կմտնեն խորհրդակցությունները «տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս երկրների» հետ, ինչպես նաեւ Թեհրանի տրամադրվածության գնահատումը պոտենցիալ բանակցություններում, նշել են գործակալության աղբյուրները։




























