Սեյշելյան կղզիների միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել ամերիկյան MQ-9 Reaper տիպի անօդաչու թռչող սարքը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, հաղորդել են Մավրիկիայում ԱՄՆ դեսպանատնից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սեյշելի քաղաքացիական ավիացիայի վարչությունում հաստատել են միջադեպի փաստը, հավելելով, որ թռչող սարքը սովորական պարեկություն իրականացնելիս է եղել  եւ վթարի է ենթարկվել անսարքության պատճառով: ԱՄՆ դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել, թե ինչ խնդիր էր իրականացնում անօդաչու թռչող սարքը:

Աղետի հետեւանքով, զոհեր չկան, օդանավակայնը կրկին աշխատում է սովորական ռեժիմով: Մասնագետները հետաքննություն են իրականացնում վթարի հանգամանքները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն իրենց տարածքում RQ-170 տիպի ամերիկյան անօդաչու թռչող սարք են խփել, որը խախտել է Իրանի օդային տարածքը: Հետագայում տեղեկություն տարածվեց, որ իրանցի զինվորականները ոչ թե խփել են ամերիկյան թռչող սարքը, այլ իենց ձեռքն են վերցրել դրա ղեկավարումը եւ ստիպել վայրէջք կատարել Տաբաս անապատում: