Վերջին մեկ օրում Աֆղանստանում սպանվել է 18 գրոհային, եւս 55-ը ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ն, այդ երկրի ոստիկանությունն ու բանակը, ինչպես նաեւ միջազգային ուժերը 12 համատեղ գործողություններ են իրականացրել Քաբուլի, Քունարի, Նանգարհարի, Գիլմենդի, Հոսթի, Ուրուզգանի, Լոգարի եւ Գազնիի նահանգներում, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Աֆղանստանի Բաղդիս նահանգում այն պահին, երբ ոստիկանների կողմից ձերբակալվել էր օդանավակայանի ճանապարհին: Պայթյունի հետեւանքով զոհեր չկան, բացառությամբ ահաբեկչի:
Բացի այդ, դեկտեմբերի 6-ին, Քաբուլում եւ Մազարի-Շարիֆում տեղի ունեցած պայթյուններին զոհ էր գնացել 59 մարդ: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել սուննիների արմատական խմբավորումը:




























