«Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովն առաջարկում է խորհրդարանական 29 հանձնաժողովներից 14 -ի ղեկավարությունը հանձնել ընդդիմությանը, 15-ը` «Եդինայա Ռոսիա»-ին: Ընդ որում` առաջարկվում է վեց հանձնաժողով տալ կոմկուսին, չորսական` լիբերալ-դեմոկրատներին եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ին, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Կան նաեւ Պետդումայի նախագահի տեղակալների թվի վերաբերյալ առաջարկներ. հինգը` «Եդինայա Ռոսիա»-ից, երեքը` ընդդիմությունից` յուաքանչյուր կուսակցությունից մեկական»,- ասել է Գրիզլովը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` կուսակցության ղեկավարության հետ հանդիպման արդյունքներով:
Գրիզլովը վստահություն է հայտնել, որ Պետդումայի խոսնակ կդառնա «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչը:
Ավելացնենք, որ Պետդումայի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին:




























