Ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի եւ Ուտրեխտի խաղացող Ալեքսանդր Գերնդտն իր կնոջ վրա հարձակվելու համար տուգանվել է 80 հազար շվեդական կրոնով (11,7 հազար դոլար) եւ երկու տարվա պրոբացիայով:

Հելսինբորգի դատարանը 25-ամյա ֆուտբոլիստին մեղավոր է ճանաչել կնոջը կոկորդից բռնելու եւ ֆուտբոլի գնդակով նրա ոտքին հարվածելու համար: Պատճառած վնասի համար Գերնդտը կնոջը կվճարի 6,7 հազար կրոն (մոտ հազար դոլար) փոխհատուցում, հաղորդում է gazeta.ru-ն: