Բելգիական Լյեժ քաղաքում ահաբեկչության հետեւանքով տուժածների թիվը հասել է 75-ի, որոնցից 2 -ը դեռահասներ են: Զոհվածների թիվը հասել է 4 -ի, որոնց թվում են երկու գրոհայինները: Ավելի վաղ հաղորդվել էր 64 վիրավորների եւ 3 զոհվածների մասին, հաղոդում է km.ru-ն:
Ինչպես գրում է ֆրանսիական «Le Soir» պարբերականը, գրոհայիններից մեկը` 33-ամյա Նորդին Ամրանին նախկինում դատապարտված է եղել: Երեք տարի առաջ նրան դատապարտել են հինգ տարվա ազատազրկման եւ տուգանքի` թմրանյութերի տարածման, ապօրինի զենքի եւ սեռական ոտնձգության համար:
Ըստ ВВС-ի` հարձակումը կատարել է մեկ մարդ: 32 -ամյա ահաբեկիչը տան կտուրից մի քանի նռնակ է նետել Լյեժի կենտրոնում, հետո կրակ բացել մոտակայքում գտնվող շուկայի այցելուների վրա , ապա` ինքնասպան եղել:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է դեկտեմբերի 13 -ի ցերեկը, Լյեժի կենտրոնում ավտոբուսի կանգառներից մեկում:




























