Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը դեկտեմբերի 21-ին, երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ծննդյան օրը կնշի նրա Հավլաբարում գտնվող նստավայրի դիմաց բողոքի ակցիայով:

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այսօր` դեկտեմբերի 13-ին իրազեկում են ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարան, որ պատրաստվում են նախագահի նստավայրի առաջ ցույց կազմակերպել, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Լեյբորիստական կուսակցության գաղափարական քարտուղար Կախա Ձագանիան լրագրողներին հայտարարել է, որ «ով ցանկանում է փչացնել իր հարաբերությունները Սահակաշվիլիի հետ, թող դեկտեմբերի 21-ին ժամը 15:00-ին լինի նախագահական նստավայրի դիմաց» եւ միանա անհնազանդության ակցիային, որի գլխավոր պահանջը գործող իշխանության փոփոխությունն է:

«Հասարակությանը կոչ ենք անում արտահայտել իրենց բողոքը, իսկ ակցիային ներկա չլինելը կհամարվի աջկցություն բռնապետությանն ու տիրանին»,-ասել է Ձագանիան, հավելելով, որ լեյբորիստներն ակնկալում են, որ այդ ակցիային