Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և  տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի  վարչական շրջաններին, որոնք  իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։

Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային սեփականություն հանդիսացող վառելափայտ։