Դեկտեմբերի 14-ի գիշերը մեր մոլորակի բնակիչները կարող են երկնային գեղեցիկ երեւույթի ականատես լինել: Երկրի վրա աստղային անձրեւ «կտեղա»` Գեմինիդայի ասուպային հոսքը: Սակայն, ըստ աստղագետների, այն այս տարի վառ լիալուսնի պատճառով շատ պարզ չի երեւա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս աստղաթափը դիտվում է ամեն տարի` դեկտեմբերի առաջին կեսին: Աստղագետների կանխատեսումներով` գիշերը հնարավոր կլինի դիտել ժամում 40 -50 թափվող աստղ:
«Գեմենիդայի ասուպային հոսքը բավականին երիտասարդ է. այն առաջին անգամ արձանագրվել է 1830 -ականներին, սակայն տարիների հետ ավելի է ուժեղացել, եւ ներկայումս հզոր աստղային անձրեւի է վերածվել»,- ասել է NASA-ի աշխատակից Բիլլ Կուկը:
Երկնային երեւույթը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկրի ուղեծիրը հատվում է ասուպային հոսքերի հետագծերի հետ:




























