Ֆլորենցիայի կենտրոնում, այսօր` դեկտեմբերի 13-ին, իտալացին գնդակահարել է երկու սենագալցիների: Ոստիկանության փոխանցմամբ, մարդասպանը` 50-ամյա Ջանլուկա Կասսերին, նեոնացիստական կազմակերպության անդամ էր, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Կեսօրին Կեսսարին կայանել է իր մեքենան Դալմացիի հրապարակից ոչ հեռու եւ դուրս գալով մեքենայից, կրակ բացել ատրճանակից: Արդյունքում երկու սենեգալցի սեւամորթներ տեղում մահացել են, եւս մեկը ծանր վիրավորվել է:

Դրանից հետո, իտալացին նստել է իր մեքենան, գնացել քաղաքի մեկ այլ վայր ու կրկին կրակել սեւամորթների վրա, ապա` ինքնասպան եղել: