Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Screenshot 2024-12-12 224308.jpg (98 KB)

Screenshot 2024-12-12 224401.jpg (126 KB)

Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։

Screenshot 2024-12-12 224416.jpg (186 KB)

Screenshot 2024-12-12 224430.jpg (162 KB)