Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ բուք է։

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։