Տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
«Երևանում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը տրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը»- ասված է հայտարարությանբ մեջ։





























