Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2107» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:  Հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:  Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են: