Apple ընկերության հիմնադիր փաստաթղթերը դեկտեմբերի 13-ին վաճառվել են Նյու Յորքի Sotheby`s աճուրդում` լոտի նախնական գնի տասնապատիկի չափով` 1,6 մլն դոլարով:
Փաստաթղթերի գնորդը Էդուարդո Սիսներոսն է` Cisneros կորպորացիայի գլխավոր տնօրենը, որի շտաբը գտնվում է Մայամիում, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Լոտում ընդգրկված էր Apple Computer Company ընկերության ստեղծման գործընկերության համաձայնագիրը, որը 1975թ. ապրիլի 1-ին ստորագրել են 21-ամյա Սթիվ Ջոբսը, 25-ամյա Սթիվ Վոզնյակը եւ 41-ամյա Ռոնալդ Ուեյնը: Այդ օրը համարվում է Apple-ի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը:
Ռոնալդ Ուեյնը ընկերությունից դուրս է եկել համաձայնագրի ստորագրումից 11 օր անց` իր բաժնետոմսերն ընդամենը 800 դոլարով վաճառելով Ջոբսին եւ Վոզնյակին: Եթե նա այդքան անհեռատես չգտնվեր, ընկերությունում նրա կապիտալն այժմ կկազմեր 35 մլն դոլար:



























