Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ծխախոտ ներմուծող և արտադրող տնտեսվարողների մասնակցությամբ, որը վարել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

ՄՊՀ-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների շուկայում մրցակցությանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։